Ադրբեջանն իր զորավարժությունների մասին նախապես չի հայտարարել. Բալայան

Հայկական սահմանների համար որևէ լարվածություն չեն առաջացրել ադրբեջանական կողմի` այս օրերին ընթացող զորավարժությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Ադրբեջանն իր զորավարժությունների մասին նախապես չի հայտարարվել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` անդրադառնալով այս օրերին Ադրբեջանում ընթացող լայնածավալ զորավարժություններին։

«Սմերչը» կրակելու է. «Բաղրամյանում» մարտավարական զորավարժություններ են մեկնարկել

«Ադրբեջանը միջազգային պայմանագրերով պարտավորվածություն ունի և պետք է կանխավ հայտարարի զորավարժությունների մասին։ Չնայած, որ ադրբեջանական կողմը չի հայտարարել զորավարժությունների մասին, սակայն մենք արդեն սովոր ենք հակառակորդի նման գործելաոճին։ Հայկական սահմանների համար որևէ լարվածություն չեն առաջացրել այդ զորավարժությունը»,–ասաց Բալայանը։

Նրա խոսքով` քանի որ ադրբեջանական կողմից նման գործողությունները նորություն չէին, ուստի մարտական հերթապահության կրման վրա որոշակի փոփոխություն չկա։

Բալայանը հայտնեց, որ եթե ՊՆ–ն զգա, որ զորավարժությունների արդյունքում Հայաստանի կամ Արցախի անվտանգությանը որևէ սպառնալիք կա, ապա տեղում կանխարգելիչ գործողություններ կիրականացնի։  Այս պահին անմիջական սպառնալիք չեն զգում այդ զորավարժություններից, սակայն վերահսկողությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Հովհաննիսյան. «Ադրբեջանի զորավարժությունները վստահություն չեն ներշնչում»

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժություններ է անցկացնում մայիսի 18-22–ը։ Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 հազար զինծառայող, շուրջ 120 տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, մինչև 30 միավոր ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր։