Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների

ԱՄՆ նախագահի խոսքով՝ իրենց զանգել են «մարդիկ, որոնք սովորաբար չեն զանգում»՝ թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրելու խնդրանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները թոքերի արհեստական օդափոխման սարքեր է ուղարկում այլ երկրներ ոչ թե դիվանագիտության, այլ կյանքեր փրկելու համար։ Այս հայտարարությունը լրագրողների հետ զրույցում արել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ո՞վ է կորոնավիրուսի մեղավորը. Թրամփը գիտի պատասխանը, մնացինք մենք

«Եթե մենք կարող ենք այլ երկրում կյանքեր փրկել, դա հիանալի է։ Ես ձգտում եմ միայն կյանքեր փրկել։ Հնարավոր է՝ դա լավ է դիվանագիտական տեսակետից, բայց ես դրան չեմ նայում», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը զանգեր է ստացել «մարդկանցից, որոնք սովորաբար իրենց չեն զանգել՝ թոքերի արհեստական օդափոխության սարքեր տրամադրելու խնդրանքով։ Թրամփը չի նշել՝ որ երկրների մասին է խոսքը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ 1271 սարք է տրամադրել  յոթ երկրների, այդ թվում՝ Ավստրալիային, Կանադային, Մեքսիկային, Սալվադորին, Շվեյցարիայի ու Հարավային Աֆրիկային։

«Ձեր սխալները թանկ նստեցին աշխարհի վրա». Թրամփը վերջնագիր է ներկայացրել ԱՀԿ-ին