ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 230-ով և հասել 5271-ի. նոր տվյալներ

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս երեք մահվան դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 230–ով և հասել 5271–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2758 մարդ, կատարվել է 44071 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2419–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 67 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 27 անուղղակի դեպք:

Մայիսի 19-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5041 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Ում չի սպառնում կորոնավիրուսը. գիտնականների նոր բացահայտումը