Ո՞րն է սրտի համար ամենաօգտակար մթերքը

Հարվարդի ներկայացուցիչը խոսել է ընկույզի մի տեսակի մասին, որ տարբերվում է մյուսներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի բժշկական գիտությունների դոկտոր Մարթա Գուաշ Ֆերեն La Vanguardia–ին ասել է, որ սրտի համար ամենաօգտակար մթերքը հունական ընկույզն է։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ պանիր եք ուտում

Ըստ նրա` հունական ընկույզն իր բաղադրությամբ տարբերվում է մյուսներից։

«Հունական ընկույզը մի փոքր այլ բաղադրություն ունի, քանի որ մեծ քանակությամբ ալֆա–լինոլենային թթու է պարունակում։ Իսկ դա օմեգա 3 ճարպաթթու է, որը կա ձկան մեջ», – ասել է բժիշկը։

Բացի այդ, հունական ընկույզը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով և հակաօքսիդանտներով։

Գիտնականները սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու ելք են գտել

Մարթա Գուաշ Ֆերրեի խոսքով` ընկույզի կանոնավոր օգտագործումը կարող է կանխել սրտանոթային համակարգի հիվանդությունների զարգացումը, ինչպես նաև բարելավել լիպիդային պրոֆիլը և հակաբորբոքային ազդեցություն ունենալ։

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը