Տաթևիկ Ռևազյանը մայրիկ է դարձել. լուսանկարներ

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը Facebook–ի իր էջում հրապարակել է նորածին դստեր լուսանկարները` նշելով նաև նրա հայրիկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել։ Ուրախ լուրը նա հայտնել է Facebook–ի իր էջում։ 

«Կյանքում երբևէ ավելի երջանիկ չենք եղել»,- գրել է Ռևազյանն ու լուսանկարներ հրապարակել։

Դրանց համար ընտրած հեշթեգերից մեկը «կորոնաբեյբի» է։ Լուսանկարներում Ռևազյանի նորածին փոքրիկն է և երջանիկ ծնողները։ Մայրիկն ու հայրիկը՝ Պարույր Աբրահամյանը, հատուկ պաշտպանական դիմակներով են։

Տաթևիկ Ռևազյանը խոստանում է հնարավորինս շուտ վերադառնալ

Մեկնաբանություններում օգտատերերը շնորհավորել են երջանիկ ծնողներին դստեր ծննդյան առիթով ու բազմաթիվ բարեմաղթանքներ հղել։

Դեռևս հայտնի չէ, թե ծնողներն ինչ անուն են ընտրել իրենց նորածին բալիկի համար։

Հիշեցնենք՝ Ռևազյանը հիմա Դանիայում է, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Նա մեկնել է Դանիա՝ հղիության վերջին ամիսները բարեկամներին մոտ լինելու համար։ Ռևազյանը բազմիցս նշել է, որ թերևս Հայաստան կվերադառնա, երբ երեխան մի քանի ամսական լինի։ Նրա վերադարձը նաև չվերթերի վերականգնման հետ է կապված։

Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 10-ից։ Նա երկար ժամանակ ապրել է Դանիայում ու աշխատել ավիացիայի ոլորտում։

«Կորոնավիրուսից փախչելն անհեթեթություն է». Տաթևիկ Ռևազյանն ասել է` ինչու է մեկնել Դանիա