«Սմերչը» կրակելու է. «Բաղրամյանում» մարտավարական զորավարժություններ են մեկնարկել

Պաշտպանական գերատեսչությունից տեղեկացնում են, որ եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում այսօր մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զորավարժության նպատակն է ստուգել հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունները ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս, կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները և դաշտային վարժվածությունը:

«Սմերչը» կրակելու է. «Բաղրամյանում» մարտավարական զորավարժություններ են մեկնարկել

«Զորավարժության առաջին փուլում սպառազինությունը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել կենտրոնացման շրջաններ: Եռօրյա զորավարժության եզրափակիչ փուլն ուղեկցվելու է մարտական կրակով»,–ասված է հայտարարության մեջ:

«Սմերչը» կրակելու է. «Բաղրամյանում» մարտավարական զորավարժություններ են մեկնարկել

Զորավարժությանը ներգրավված են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներ, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր: