Սարսափելի դեպք Շիրակի մարզում. այրված տանը կանանց դիակներ են հայտնաբերվել

Հրշեջները մոտ հինգ ժամ աշխատել են, մինչև կարողացել են մարել հրդեհը։ Ամբողջությամբ այրվել են տունն ու մոտակայքում գտնվող մեքենան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում տուն է այրվել, հրդեհը մարելուց հետո փրկարարներն այրված տանը երկու դիակ են հայտնաբերել։

Արդեն 21 օր է անցել, բայց Սևանում կորած 32–ամյա տղամարդուն չեն կարողանում գտնել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 19-ին, ժամը 00։44-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկել Լուսաղբյուր գյուղի 4-րդ փողոցի թիվ 12 տանը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։

Հովվաշունը երախով բռնել է տարեց կնոջ կոկորդից ու թափահարել. փեսան վրեժ է լուծել զոքանչից

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին, մարվել՝ 06:08-ին: Ամբողջությամբ այրվել են տունը (մոտ 240 քմ), մոտակայքում կայանած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան՝ մասամբ, վնասվել են թիվ 10 տան պատուհանը և 1-ին փողոցի թիվ 33 տան երեք պատուհան։

Փրկարարները տանը հայտնաբերել են Մեդա Մ․-ի (ծնված 1928 թ․) և Քնարիկ Մ․-ի (ծնված 1963 թ.) դիերը:

Ողբերգական վթար Արարատի մարզում․ «Opel»-ի 47-ամյա վարորդը մահացել է