Մնացականյանը տեսակոնֆերանս է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. ինչ են քննարկել

Քննարկվել է նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համանախագահների այցերի իրականացումը տարածաշրջան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի-Sputnik.  Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր տեսակոնֆերանս է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ տեսակոնֆերանսին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։

«Ադրբեջանի իշխանությունները կճանաչեն Ղարաբաղը, եթե նրանց ստիպեն». Գալինա Ստարովոյտովա

«Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Տեսակոնֆերանսի մասնակիցները քննարկել են նաև կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո համանախագահների այցերի իրականացումը տարածաշրջան, ինչպես նաև նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները:

Հայկական կողմը Ադրբեջանին զսպվածության կոչ է արել և դիմել ԵԱՀԿ ՄԽ–ին

Հիշեցնենք, որ ապրիլի 21–ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները տեսաժողով էին անցկացրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ: