Խորհրդարանը դեմ չէ տեղաշարժի սահմանափակումները խախտող քաղաքացիներին տուգանելու առաջարկին

ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը: Երկրորդ ընթերցումը կկայանա 15:30-18:00-ի ժամանակահատվածում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 92, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Դիմակներ ենք կրում, բայց սա դիմակահանդես չէ. որքա՞ն է քաղաքացին ծախսում դիմակի համար

Նշենք, որ այս փոփոխությամբ ՀՀ կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության ժամանակ սահմանված ազատ տեղաշարժի սահմանափակումների խախտման համար գործող պատասխանատվության չափը մեղմացնել ՝ սահմանելով 10 հազար դրամ:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկելուց առաջ պատգամավորներին 3 ժամ ժամանակ է տրամադրվել՝ առաջարկություններ ներկայացնելու համար:

ԱԺ նախագահ Արարարատ Միրզոյանը հայտարարեց, որ նախագծի երկրորդ ընթերցումը կկայանա այսօր՝ 15:30-18:00-ի ժամանակահատվածում:

Ինչպես կարող են առօրյա պարզ, անվտանգ թվացող բաները վտանգել հարազատ, սիրելի մարդկանց կյանքը

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն այսօր՝ մայիսի 19-ին, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» նախագիծն է, որով առաջարկվում է պարետի որոշմամբ սահմանված տուգանքների չափերը 100-250 հազար դրամից նվազեցնել 10 հազար դրամի և այն ամրագրել արդեն ոչ թե պարետի որոշմամբ, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով:

Ի՞նչ նոր կանոններ են գործելու տրանսպորտում մայիսի 18-ից հետո. խախտողները տուգանվելու են