Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս երեք մահվան դեպք է գրանցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 218–ով և հասել 5041–ի։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2788 մարդ, կատարվել է 43041 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2164–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 64 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 25 անուղղակի դեպք:

Մայիսի 18-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 4823 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Կորոնավիրուսի վճարովի թեստավորումն անթույլատրելի է և վտանգավոր. ԱՆ