Գիտնականները սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու ելք են գտել

Գիտնականների մի խումբ վերլուծել է ՉԺՀ-ում սրտանոթային հիվանդությունների մասին տվյալները, որտեղ աղի օգտագործումը երկու անգամ գերազանցում է ԱՀԿ–ի սահմանած նորմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի –Sputnik.  Գիտնականները պարզել են, որ սրտանոթային հիվանդությունների զարգացումը հնարավոր է կանխել սովորական կերակրի աղը փոխարինելով կալիումի հարստացված աղի փոխարինիչներով: Տեղեկությունը հայտնում է medicalxpress.com–ը։

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել

Գիտնականների միջազգային խումբը վերլուծել է Չինաստանում սրտանոթային հիվանդությունների մասին տվյալները, որտեղ ինչպես հայտնի է, նատրիումի օգտագործումն ավելի քան 2 անգամ գերազացնում է ԱՀԿ–ի սահմանած  նորմը։

Ուսումնասիրությունների համաձայն` ազգային մակարդակով աղի փոխարինումը Չինաստանում թույլ կտա տարեկան 460 հազար մահ կանխել, որոնք պայմանավորված են սրտանոթային հիվանդություններով։

Մեծ քանակությամբ աղի օգտագործման հետևանքով արյան ճնշումը բարձրանում է, ինչն իր հերթին, մեծացնում է սրտանոթային հիվանդություններից և սրտի կաթվածից վաղաժամ մահվան ռիսկը։  Մասնագետների գնահատականներով՝ ամբողջ աշխարհում աղի գերօգտագործումը տարեկան շուրջ 3 մլն մահվան պատճառ է դառնում։

Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

Այն դեպքում, երբ սովորական աղի փոխարինումը կալիումով հարստացված փոխարինիչներով նպաստում է զարկերակային ճնշման իջեցմանը։

Այդպիսով, գիտնականների կարծիքով, աղի փոխարինումը կարող է բավական հեռանկարային ռազմավարություն լինել զարկերակային ճնշման իջեցման, ինչպես նաև դրա հետ կապված հիվանդությունների (սրտանոթային կամ երիկամների խրոնիկ հիվանդության) հարցում։

Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ կարտոֆիլ ենք ուտում․ սիրված մթերքի լավ և վատ կողմերը