Վերջին մեկ օրում Հայաստանում հինգ մարդ է մահացել կորոնավիրուսից

Կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտներից մեկը 51-ամյա տղամարդ է։ Մահացածներն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik.Հայաստանում Covid-19-ով վարակված քաղաքացիներից հինգը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ե՞րբ պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը

«Պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4472–ի` վերջին մեկ օրում ավելանալով 189–ով։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2463 մարդ, կատարվել է 40230 թեստավորում, առողջացել են վարակվածներից 1925–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 60 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 5-ով) և մահվան 24 անուղղակի դեպք:

Ո՛չ ջերմություն, ո՛չ հազ. գիտնականները պարզել են կորոնավիրուսի ամենատարածված ախտանիշը