Ողբերգական վթար Արարատի մարզում․ «Opel»-ի 47-ամյա վարորդը մահացել է

Վարորդի մահը վրա է հասել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Երեկ՝ մայիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի բնակիչ, 47-ամյա Միսակ Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի  ավտոմեքենայով Երևան-Երասխ ճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արգելապատնեշին, այնուհետև գազատար խողովակին և հայտնվել դաշտում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Երևանում 31–ամյա վարորդը «BMW X5»-ով բախվել է պատին. նրա վիճակը ծանր է

Վթարի հետևանքով վարորդ Միսակ Մ.-ն հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Դեպքի վայր են ժամանել մեծաթիվ իրավապահներ։ Կատարվածի հանգամանքները պարզվում են։

Ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ավտովթար Վայոց Ձորում. 48–ամյա վարորդը տեղում մահացել է