Փաշինյանը շնորհավորել է նորվեգացիներին և հիշել Էռնա Սոլբերգի հետ ունեցած հանդիպումը

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ և հույս հայտնել, որ փոխադարձ վստահությունը հիմք կծառայի ապագային միտված նոր ծրագրերի իրականացման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Էռնա Սոլբերգին Սահմանադրության օրվա կապակցությամբ:Հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն Արցախում այցելել է զորամասեր, դիրքեր. շնորհավորանք զինվորներին. տեսանյութ

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Նորվեգիայի բարեկամ ժողովրդին Նորվեգիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ բարեկամական կապերի ամրապնդմամբ, երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնմամբ։ Լիահույս ենք, որ ընդհանուր արժեհամակարգն ու փոխադարձ վստահությունը հիմք կծառայեն հագեցնելու երկկողմ հարաբերությունների օրակարգն ապագային միտված նոր ծրագրերով։ Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Նորվեգիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»,- ասել է վարչապետը։

Հաղթանակներն են, որ նոր սխրանքների են կոչում սերունդներին. Սերժ Սարգսյանի շնորհավորանքը

Նա նաև վերհիշել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Էռնա Սոլբերգի հետ ունեցած հանդիպումը, որի ժամանակ հաճելի զրույց են ունեցել։