Լոս Անջելեսում պայթյունի հետևանքով 11 մարդ է տուժել

Պայթյունը տեղի է ունեցել խոշոր հրդեհի մարման ժամանակ։ Միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Լոս Անջելեսում խոշոր հրդեհի մարման ընթացքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 11 հրշեջ է տուժել, նրանք ծանր այրվածքներ են ստացել: Տեղեկությունը հայտնում է NBC–ը։

Հրդեհ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում. COVID-19–ով վարակված 5 պացիենտ է մահացել

Հրշեջ ծառայության ներկայացուցիչների հաղորդմամբ` հրդեհն ամբողջությամբ մարել 2 ժամում։

Տեղեկության համաձայն` երեկ երեկոյան Լոս Անջելեսի կենտրոնում հրդեհ էր բռնկել մեկ հարկանի առևտրային շենքում, որտեղ, ինչպես պարզվել է՝ յուղ էր պահվում։

Հրդեհը մարելիս պայթյուն է որոտացել, որի հետևանքով տեղում աշխատող 230 հրշեջներից 11–ը տուժել են: Նրանց հիվանդանոց են տեղափոխել։

Միջադեպի հանգամանքներն ու պատճառները պարզվում են։

Սարսափելի հրդեհ Կրասնոգորսկում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ