Իսրայելում Չինաստանի դեսպանին մահացած են գտել

Դիվանագետը 57 տարեկան էր: Մահվան պատճառը դեռ հայտնի չէ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյի դին հայտնաբերել են Գերցլիայում գտնվող իր տանը։ Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Իսրայելում Չինաստանի դեսպանին մահացած են գտել

Դիվանագետը 57 տարեկան էր։ Այս պահին իրավապահ մարմինները դեպքի վայրում զննություն են կատարում և փորձում են պարզել մահվան պատճառը։ Նախնական տվյալներով՝ մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով։
Նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ողջ աշխարհը փորձում է կռահել՝ որտեղ է Հյուսիսային Կորեայի առաջնորդը

Դու Վեյին Իսրայելում Չինաստանի դեսպան էր նշանակվել 2020 թվականի փետրվարին: Մինչ այդ նա Ուկրաինայում Չինաստանի դեսպանն էր: Դիվանագետն ամուսնացած էր, ուներ մեկ որդի, որոնք Իսրայելում չէին բնակվում: