Դիմակներ անցորդների համար. մի խումբ երիտասարդներ որոշել են աջակցել Երևանի բնակիչներին

Երիտասարդները Երևանի տարբեր հատվածներում բժշկական դիմակներ են բաժանել։ Այդպես նրանք ուզում էին ընդգծել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի –Sputnik. Այսօր Երևանի տարբեր վարչական շրջաններում մի խումբ երիտասարդ էնտուզիաստներ անցորդներին մոտ 12 հազար բժշկական դիմակ են բաժանել։

Դիմակներ անցորդների համար. մի խումբ երիտասարդներ որոշել են աջակցել Երևանի բնակիչներին

Երևանում մայիսի 18-ից կսկսի գործել հանրային տրանսպորտը, սակայն երթևեկել կարելի  է միայն դիմակներով։ Այս առիթով երիտասարդները որոշել են դիմակներ բաժանել և աջակցել քաղաքացիներին,  որոնք գուցե հնարավորություն չունեն դրանք ձեռք բերել։ Միևնույն ժամանակ երիտասարդները որոշել են այդ քայլով ընդգծել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում անվտանգության կանոնների պահպանման կարևորությունը։

Դիմակներ անցորդների համար. մի խումբ երիտասարդներ որոշել են աջակցել Երևանի բնակիչներին

Ակցիայի ժամանակ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել։ Երիտասարդ ակտիվիստները չեն կարողացել փոցողային երաժիշտներին դիմակ բաժանել։ Սակայն վերջիններիս դա չի վշտացրել, և նրանք որոշել են իրենց նվագով աջակցել այդ փաստից փոքր–ինչ սրտնեղած ակտիվիստներին։

Դիմակներ անցորդների համար. մի խումբ երիտասարդներ որոշել են աջակցել Երևանի բնակիչներին

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել, որը երկու անգամ արդեն երկարաձգվել է։ ՀՀ իշխանության վերջին որոշման համաձայն` արտակարգ դրությունը կշարունակվի մինչև հունիսի 13–ը։ Մայիսի 25-ից երկրում «դիմակային ռեժիմ» է սահմանվել։

Նշենք, որ Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում Covid-19–ի 189 նոր դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսով հիվանդ, սակայն այլ հիվանդություններից մահացած մարդկանց  թիվը 24 է։ Կորոնավիրուսից մահացել է 60 մարդ։ Նոր տվյալների համաձայն՝ 1925 մարդ բուժվել է։ Բուժման մեջ են գտնվում 2463–ը։ Երկրում ընդհանուր առմամբ 40230 թեստ է անցկացվել։