Վերջին մեկ օրում ՀՀ–ում երեք մարդ է մահացել կորոնավիրուսից

Կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտներից մեկը 46 տարեկան կին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik.Հայաստանում Covid-19-ով վարակված քաղաքացիներից երեքը մահացել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պացիենտները եղել են 71 (տղամարդ), 60 (տղամարդ), 46 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4283–ի` վերջին մեկ օրում ավելանալով 239–ով։ 

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2415 մարդ, կատարվել է 39005 թեստավորում, արդեն առողջացել են վարակվածներից 1791–ը։ Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 55 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 3-ով) և մահվան 22 անուղղակի դեպք: