«Հայաստանի ազգային արխիվի» մարզային մասնաճյուղի վարիչը բռնվել է կաշառք ստանալու պահին: Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները նրա մոտ հայտնաբերվել են կաշառքի գումարը, ինչից հետո կաշառք տվող և ստացող անձինք խոստովանել են հանցագործության կատարումը։
ԱԱԾ-ն նաև պարզել է, որ սա մարզային արխիվի տնօրենի առաջին նման գործարքը չէ: Նա արխիվային տեղեկանքներ տրամադրելու համար դիմած քաղաքացիներից 60-200 հազար դրամ կաշառք է պահանջել՝ փաստաթղթերում ստաժի հետ կապված կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց:
ԱԱԾ–ի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ որոշ դեպքերում տնօրենը նույնիսկ սակարկումներից հետո նվազեցրել է պահանջած գումարի չափը։
«Մուլտի գրուպի» տնօրենը խոշոր կաշառք է տվել Գագիկ Խաչատրյանին. նոր մանրամասներ
Բացահայտված դեպքերով քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում։
Կատարվում է նախաքննություն:
Կաշառք են վերցրել «ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար». ԱԱԾ–ի բացահայտումը