Թայֆուն՝ COVID-19-ի ֆոնին, կամ կրկնակի հարված Ֆիլիպիններին․ ազդեցիկ լուսանկարներ

Sputnik

Ֆիլիպիններում տայֆունի հետևանքով ավերվել են հազարավոր տներ, վնասվել են երկրի կենտրոնական հատվածում գտնվող բրնձի և եգիպտացորենի դաշտերը: Աղետի գոտում թայֆունի արագությունը կազմել է 155 կմ /ժամ:

Նման բան եղել է մեկ էլ 60 տարի առաջ. Ճապոնիայի թայֆունի սարսափելի հետևանքների կադրերը

Աղետից հազարավոր մարդիկ են տուժել: Մեկ մարդ մահացել է: Իշխանությունները տարհանել են ավելի քան 140 հազար տեղաբնիկների:

Տարհանման գործընթացը բարդանում է համավարակով պայմանավորված երկրում առկա կարանտինի պատճառով: Բազմաթիվ կենտրոններ, որոնք նախկինում օգտագործվում էին որպես բնական աղետներից տուժածների համար ապաստարաններ, այժմ վերածվել են COVID-19-ով վարակվածների կեցավայրերի:

Հղիությունն ու ծննդաբերությունը համավարակի ժամանակ․ լուսանկարներ, որոնք անտարբեր չեն թողնի

Առողջապահության նախարարությունն իշխանություններին հորդորել է մարդկանց տարհանելիս պահպանել մեկ մետրից ոչ պակաս հեռավորություն, որպեսզի հնարավոր լինի խուսափել վարակի տարածումից:

Worldometer կայքի վիճակագրության համաձայն՝ մայիսի 15-ի դրությամբ, Ֆիլիպիններում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը 12,091 է, համավարակի զոհ է դարձել 806 մարդ:

1 / 14
Թայֆունի հետևանքով մեծ վնաս է հասցվել Ֆիլիպինների կենտրոնական մասին
2 / 14
Թայֆունի արբանյակային պատկերը, Ֆիլիպպիններ
3 / 14
Աշխատակիցները թայֆունից առաջ գովազդային պաստառներ են տեղադրում, Ֆիլիպիններ
4 / 14
Մոխրագույն ամպերը գուժում են թայֆունի մոտալուտ վտանգի մասին
5 / 14
Տեղացիները հավաքվում են տարհանման կենտրոնում, Ֆիլիպիններ
6 / 14
Թայֆունի հետևանքով մեծ վնաս է հասցվել Ֆիլիպինների կենտրոնական հատվածին
7 / 14
Թայֆունի հետևանքով մեծ վնաս է հասցվել Ֆիլիպինների կենտրոնական հատվածին
8 / 14
Տեղացիները հայտնվել են փողոցում թայֆունի առաջացրած վնասից հետո, Ֆիլիպիններ
9 / 14
Թայֆունից տուժած բնակիչ, Ֆիլիպիններ.
10 / 14
Թայֆունի հետևանքով մեծ վնաս է հասցվել Ֆիլիպինների կենտրոնական հատվածին
11 / 14
Թայֆունի հետևանքով մեծ վնաս է հասցվել Ֆիլիպինների կենտրոնական հատվածին
12 / 14
Թայֆունի հետևանքով մեծ վնաս է հասցվել Ֆիլիպինների կենտրոնական հատվածին
13 / 14
Թայֆունի հետևանքով մեծ վնաս է հասցվել Ֆիլիպինների կենտրոնական հատվածին
14 / 14
Բանվորները վերացնում են թայֆունի հետքնրը, Ֆիլիպպիններ