Սևմաշը պատրաստվում է հանձնել ատոմային սուզանավերը.ինչպես կփոխվի ՌԴ ռազմածովային նավատորմը

Սևմաշ ձեռնարկությունում ձևավորվել են այս տարի ծովում փորձարկվող նավերի հանձնման թիմերը։ Սա նշանակում է, որ անկախ տնտեսական դժվարություններից և համավարակից, ատոմային սուզանավերի երկու խումբ է ստեղծվում՝ ելնելով Ռուսաստանի ռազմածովային նավատորմի շահերից։
Sputnik

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

«Յասեն–Մ» և «Բորեյ–Ա» սուզանավերը տարբեր աստիճանի պատրաստվածություն ունեն. «Կնյազ Վլադիմիրը» ռազմածովային նավատորմին փոխանցելու համար է պատրաստվում, «Կազանը» փորձարկում է  անցնում, «Բելգորոդը» և «Նովոսիբիրսկը» անցած տարի դուրս են բերվել էլինգից։ Ռուսաստանը սրընթաց նոր ստորջրյա նավատորմ է ստեղծում, որը կկարողանա պաշտպանել երկրի շահերը Համաշխարհային օվկիանոսի ցանկացած կետում,  և թույլ չի տա Հյուսիսատլանտյան դաշինքի միակողմանի ռազմական գերակայությունը։ Ռուսաստանի ռազմածովային նավատորմն իր կազմում մինչև 80 սուզանավ կունենա, այդ թվում՝ երկու ռազմավարական «Բորեյ–Ա»  նախագծի հածանավ, «Յասեն–Մ» երկու բազմանպատակային սուզանավ և մեկ «Վարշավյանկա»։ Նկատենք, որ սուզանավերը մարդկության ամենաբարդ և ամենակատարյալ զենքերն են։

Դաշնային խորհուրդը բացառել է New START պայմանագրում ռուսական նոր զենքի ներառումը

ՌԴ ռազմավարական ստորջրյա ուժերի թարմացումը միջուկային զսպման և ազգային անվտանգության ապահովման հիմքն է։ Ռուսաստանի ռազմական աճող ներուժը ցուցադրում է «Կնյազ Վլադիմիր» ռազմավարական նշանակության հրթիռային ստորջրյա հածանավը, որը մայիսի 12-ից դուրս է եկել Սևերոդվինսկից Սպիտակ ծով պետական ընթացիկ փորձարկումների համար։ Մի քանի օր վերջրյա և ստորջրյա վիճակում համալիր ստուգումներից հետո, կորոշվի Հյուսիսային նավատորմի կազմում այն ներառելու օրը։ Փորձարկումների հիմնական մասը, այդ թվում՝ հրթիռային կրակոցները, «Բորեյ–Ա» նախագծի առաջին՝ «Կնյազ Վլադիմիր» հածանավն անցել է 2019 թվականի վերջին։

Չորրորդ սերունդ

Ռուսաստանի ռազմածովային նավատորմի կազմում արդեն 3 ռազմավարական «Բորեյ» կա՝ «Յուրի Դոլգորուկի», «Ալեքսանդր Նևսկի» և «Վլադիմիր Մոնոմախ»։ Այս սերիայում առաջինը դարձավ «Յուրի Դոլգորուկի» հրթիռային կրիչը (Հյուսիսային նավատորմի կազմում ներառվեց 2013 թվականին)։ Առաջին երեք նավերը շախտաներում ունեն «Բուլավա» 16 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ, հաջորդները կարող են ավելի շատ ստանալ (տարբերակիչ  առանձնահատկությունները չեն բացահայտվում)։ Հիշեցնենք, որ ՌԴ ՊՆ–ն նախատեսել է ռազմածովային նավատորմին լրացուցիչ երկու «Բորեյ–Ա» 955Ա հրթիռային կրիչ մատակարարել, այդպիսով՝ սերիան 8-ից հասցվել է 10-ը նավի։

Ռուսաստանի պլանային վարժանքներն ու «մկների վազվզոցը». ի՞նչ է կատարվում բալթյան տարածքում

Չորրորդ սերնդի 10 ռազմավարական ստորջրյա հածանավերը (երեք «Բորեյ» և 7 «Բորեյ–Ա») ռուսական միջուկային եռյակի ծովային հիմքը կդառնան առաջիկա տասնամյակների համար, ընդհանուր առմամբ «Բուլավա» հրթիռները կկրեն 100-150 կիլոտոննա կշռող ոչ պակաս, քան 1600 առանձնացվող մարտագլխիկներ։ Հրթիռի գործողության առավելագույն շառավիղը 8000 կմ է։ «Բուլավան» ունի հակառակորդի հակահրթիռային պաշտպանության հաղթահարման ժամանակակից համակարգ, մեծ արագություն և մանևրելու ունակություն, պինդ վառելիքով աշխատող հզոր շարժիչ, փոքր չափեր և այլ արժանիքներ։

Վաշինգտոնը պատրաստվում է միջուկային զենք կիրառել Եվրոպայում. Ռուսաստանի ԱԳՆ

Համաշխարհային օվկիանոսում երկրի ուժերի հավասարակշռության և շահերի պաշտպանության համար պակաս կարևոր չեն պոտենցիալ հակառակորդի ստորջրյա հրթիռային կրիչների բազմանպատակային «որսորդները» (դրանց նպատակը ԱՄՆ և ՆԱՏՕ–ի այլ միջուկային երկրների սուզանավերի ուղեկցումն է մարտական պարեկության գոտում)։ Սերիական առաջին «Նովոսիբիրսկ» բազմանպատակային սուզանավը ջրի մակերես են դուրս բերել 2019 թվականի վերջին։ Շուտով «Նովոսիբիրսկը» կհամալրի ռազմածովային նավատորմը։ Այդ սերիայում ռուսական նավատորմը 7 նավ կստանա։

«Յասեն–Մ» նախագծի սուզանավերը զինված են ականներով, 533 մմ տորպեդներով, «Կալիբր» և «Օնիքս» թևավոր հրթիռներով, ինչպես նաև գերձայնային «ցիրկոններով»։ Դրանք հագեցած են ռադիոէլեկտրոնային սպառազինության կատարյալ համալիրներով։ Այդ տեսակի բազմանպատակային սուզանավերը, որոնք 13800 տոննա ջրատարողություն ունեն, կարող են սուզվել մինչև 520 մետր խորության վրա։ 

Ատլանտյան օվկիանոսում ռուսական «Սևերոդվինսկ» սուզանավը ամերիկացի ռազմական նավաստիները չէին կարողանում գտնել մի քանի շաբաթների ընթացքում։ Այդպիսին է ծառայության առանձնահատկությունը։

Ռուսական կործանիչներն ամերիկյան հետախույզ-ինքնաթիռներ են բռնել․ ի՞նչ էին փնտրում նրանք

Նշանակված ժամին սուզանավը ծով է դուրս գալիս, և սուզման կետում հետք չի թողնում։ Անձնակազմը սխալվելու իրավունք չունի և լարված հերթապահություն է իրականացնում մեծ խորության վրա` չտեսնելով արևի լույսը, չնկատելով եղանակային փոփոխությունները։ Նրանց շնչելու օդ է մատակարարում ռեգեներացիոն համակարգը։ Իր առջև դրված առաջադրանքի կատարումից հետո սուզանավը ջրի երես է դուրս գալիս նույն կետում, երբեմն ամիսներ անց։ Գաղտնիություն, եղանակից կախում չունենալու հատկություն, Համաշխարհային օվկիանոսի ցանկացած շրջանում մարտական գործողություններ, այդ թվում՝ արկտիկական սառույցների տակից հրթիռային հարվածները կրելու ունակություն․ ահա այն գինը, որը վճարում են ռազմավարական և բազմանպատակային սուզանավերի առավելությունների համար։

Խորհրդային առաջին ատոմային ռումբն արտադրվել է Հայաստանո՞ւմ

Ռուսաստանն այսօր հինգերորդ սերնդի ատոմային ստորջրյա նավատորմի հիմքն է դնում․ թարմացվում է սպառազինությունների սպեկտրը, ներդրվում են թիրախանշման, կապի և կառավարման առաջատար միջոցներ, ինչպես նաև հետախուզման ավտոմատացված միջոցներ։ Հինգերորդ սերնդի ատոմային սուզանավերի նախագծումը իրականացվում է ռազմածովային նավատորմի գլխավոր պահանջներին համապատասխան, այն է` գաղտնիության էական բարձրացում և սպառազինության համակարգերի կատարելագործում։ Չնայած թշնամական հռետորաբանության ուժեղացման, և դեպրեսիվ ու հետամնաց «Բենզալցակայան–Ռուսաստանի» կերպար ձևավորելու Արևմուտքի փորձերին, ՌԴ տեխնոլոգիական բազմաթիվ բարձունքները հասանելի են այլ երկրներում։

Արևմուտքի նյարդայնացում

Ամերիկացի մասնագետները ստիպված խոստովանում են, որ Ռուսաստանը «կառուցում է «Բորեյ» 955Ա նախագծի բացառիկ ունակություններով օժտված միջուկային սուզանավեր, որոնք համալրված են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով»։ The Drive պարբերականը մտահոգություն է հայտնում «Կնյազ Վլադիմիրի» հայտարարած բնութագրերի, կոնստրուկտորային լուծումների վերաբերյալ, որոնք էապես նվազեցնում են աղմուկը և բարձրացնում սուզանավի արդյունավետությունը։ ԶԼՄ–ի տվյալներով՝ «Բորեյ» նախագծի հածանավի կառուցման արժեքը կազմում է մինչև 400 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ ամերիկյան բազմանպատակային Virginia–ն Պենտագոնի վրա նստում է 2.5 մլրդ դոլար։ Բացի այդ, չորրորդ սերնդի Virginia սուզանավերն այնքան աղմկոտ և անկատար են, որ հազիվ թե կարողանան հաջողությամբ կատարել մարտական առաջադրանքը (գաղտնիության կորուստը կործանարար է սուզանավորդի համար)։

Ֆիննական ծովածոցում 1942 թվականին խորտակված խորհրդային սուզանավ են հայտնաբերել

Ռուսաստանի ռազմածովային նավատորմում «Կնյազ Վլադիմիր» նոր ռազմավարական հրթիռային կրիչի հայտնությունն ընկալվում է որպես մարտահրավեր, որին ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները դեռ պատասխան չունեն։ Համաշխարհային օվկիանոսում նոր հիդրոակուստիկ համակարգերի (SoundSUrveillanceSystem–ի նման) մշակումը ֆինանսավորելու անհրաժեշտություն է առաջանում (այն շատ թանկ է, և հակառակորդին հայտնաբերելու 100-տոկոսանոց երաշխիք չի տալիս)։

«Յասեն» նախագծի մասին ԱՄՆ–ում ևս գիտեն, և պատրանքներ չունեն։ The National Interest հեղինակավոր պարբերականը հայտնում է, որ «Սևերոդվինսկ» ատոմային սուզանավը զինված է 3Մ-14Կ «Կալիբր» 32 թևավոր  միջուկային կամ սովորական հրթիռներով և ունի 2500 կմ և ավելի գործողության շառավիղ։ «Յասեն» դասի սուզանավերը մեծ արագություն և բավականին զգայուն տվիչներ ունեն, անաղմուկ են, հետևաբար «Միացյալ Նահանգների համար մեծ սպառնալիք են ներկայացնում»։

Ինչպես խորտակվեց ու գտնվեց «Արմենիա» ջերմանավը․ ծովում տեղի ունեցած ողբերգություն

Այնուհետև ամերիկյան պարբերականը նշում է, որ «Սևերոդվինսկը» և «Կազանը» կարող են մոտենալ Ամերիկայի արևելյան ափին մինչև 100 կմ հեռավորության վրա և խոցել «Մեծ լճերի, Չիկագոյի կամ Սենտ–Լուիսի շրջանում գտնվող թիրախները»։ Թե ինչու ռուսական բազմանպատակային սուզանավերը պետք է խոցեն ԱՄՆ–ի ցամաքային թիրախները, չի պարզաբանվում։ Այնուամենայնիվ, «Յասեն» նախագծի «որսորդները» միտված են գերազանցապես ոչնչացնելու թշնամու ավիակիր հարվածային խմբերը և «Օհայո» տեսակի ռազմավարական ստորջրյա հրթիռային կրիչները (UGM-133 «Թրայդենթ» II D5-ը 24 բալիստիկ հրթիռ ունի, որոնցից յուրաքանչյուրում կա 475 կիլոտոննայանոց մինչև 12 W88 միջուկային մարտական գլխիկ)։

«Իսկանդեր» ՕՄՀՀ–ի բալիստիկ հրթիռի գործարկում. տեսանյութ

Ռազմավարական նշանակության ժամանակակից ռուսական  հածանավերն ու բազմանպատակային սուզանավերը ստեղծված են հակառակորդի անխուսափելի ոչնչացման համար, և երկիրը պաշտպանում են Համաշխարհային օվկիանոսում իրենց գտնվելու բուն փաստով։ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել ռազմածովային նավատորմը, որը կարող է հուսալիորեն պաշտպանել ազգային շահերը երկրագնդի ցանկացած կետում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի աճող ռազմական ներուժը տխրեցնում է Հյուսիսատլանտյան դաշինքի «գործընկերներին», սակայն նրանք կարողանում են հնարավոր ծախսերը հաշվարկել, և դա երաշխավորում է մեր բազմաբևեռ աշխարհի հարաբերական կայունությունը:

Ինչո՞ւ են Հնդկաստանում Հայաստանը համարում «ԱՊՀ–ի Սիլիկոնյան հովիտ»