Վերին Լարսում 35 ՀՀ քաղաքացիներ կան. նրանք հրաժարվում են Հայաստան վերադառնալ ինքնաթիռով

Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են ներկայում միակ հնարավոր լուծման տարբերակից՝ պնդելով, որ իրենց վերադարձը Հայաստան` կազմակերպվի բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Վերին Լարսի անցակետում ռուսական կողմից ներկայում մոտ 35 ՀՀ քաղաքացիներ կան, որոնք ցանկություն են հայտնում վերադառնալ Հայաստան սեփական ավտոմեքենաներով:

Վերին Լարսում «պատանդ մնացած» ՀՀ քաղաքացիները խնդրանքներից հետո լքել են տարածքը

Sputnik Արմենիայի հետ զրույցում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնեց, որ որպես լուծման տարբերակ` իրենց կողմից առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը:

«Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիները հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պնդելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով»,- տեղեկացնում են հյուպատոսությունից և հավելում, որ ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական մեքենաներով ցամաքային ճանապարհով ՌԴ-ից Հայաստան վերադառնալ միայն Վրաստանի կառավարության՝ օտարերկրացիների մուտքը սահմանափակող որոշման չեղարկումից հետո:

Հյուպատոսությունից հիշեցնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի պատճառով վրացական իշխանությունների կողմից երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ռուս-վրացական սահմանը շարունակում է փակ լինել օտարերկրյա քաղաքացիների համար:

ՀՀ քաղաքացիները Վերին Լարսի անցակետի մոտ շատացել են․ նրանք վերջնագիր են ներկայացրել