Վանաձորի շենքերից մեկի պատուհանից 9 տարեկան երեխա է ընկել

Առաջին բուժօգնություն ստանալուց հետո երեխային ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն: Տեղեկությունը հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

Ինտերպոլով հետախուզվող իրանցի անչափահաս երեխաներին Երևանում են գտել

«Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները երեխային ուղղաթիռով տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ:

Երբ բնազդը հաղթում է. ինչը կարող էր տղամարդուն դրդել սեփական երեխաներին զրկել կյանքից