Կորոնավիորուսի հետևանքով մահացել է նկարիչ և քանդակագործ Ռոման Շուստրովը

Շուստրովը հիվանդանոց էր տեղափոխվել երկկողմանի թոքաբորբով։ Վերջին շաբաթվա ընթացքում նա վերակենդանացման բաժանմունքում էր ու միացված էր թոքերի արհեստական օդափոխման սարքին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Հիվանդանոց տեղափոխվելուց մեկ շաբաթ անց Սանկտ Պետերբուրգում մահացել է քանդակագործ, նկարիչ «Պետերբուրգի հրեշտակ» քանդակի հեղինակ Ռոման Շուստրովը։ Նկարչի մտերիմները մահվան մասին գրել են Facebook սոցիալական ցանցում։

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 184 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 4044 է

Շուստրովի էջի հրապարակումներից պարզ է դառնում, որ նրա մոտ երկկողմանի թոքաբորբով է ախտորոշված եղել։ Վերջին շաբաթվա ընթացքում քանդակագործը եղել է վերակենդանացման բաժանմունքում ու միացված է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքին։

Լիտվան Հայաստանին մարդասիրական օգնություն է ուղարկել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Շատերը Շուստրովին ճանաչում են որպես «Պետերբուրգի հրեշտակ» մինի-քանդակի հեղինակ։ Քանդակը գտնվում է Պետերբուրգի Իզմայլովյան այգում. տարեց մտավորականի կերպարով հրեշտակը տեղավորվել է նստարանին ու անձրևանոցը ձեռքին գիրք է կարդում։ Մռայլ ու սառը եղանակին մարդիկ հաճախ են նրա վզին գործած շարֆ կապում։ Քանդակի բարձրությունը մոտ 70 սանտիմետր է։

Կորոնավիրուսի մասին միֆերն ու ճշմարտությունը