ՀՀ նախագահը շնորհավորել է ընտանիքի միջազգային օրը և ջերմ ընտանեկան լուսանկար հրապարակել

ՀՀ նախագահն ընդգծել է, որ ընտանիքում համատեղվում են հայրենիքը, ծնողն ու զավակը, սերն ու հոգատարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ընտանիքի միջազգային  օրը և Instagram-ի իր էջում ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

«Այսօր ընտանիքի օրն է: Ընտանիքը մեր հավաքական հարստությունն է, որում համատեղվում են հայրենիքը, ծնողն ու զավակը, սերն ու իմաստությունը, նվիրվածությունը և հոգատարությունը:

Ինչպես Արմեն Սարգսյանը ծանոթացրեց Չերչիլի թոռանն ու Վարդանյանին. բացառիկ հարցազրույց

Շնորհավորում եմ ընտանիքի օրվա առթիվ: Առողջություն, խաղաղություն և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին և օջախներին»,-գրել է նախագահը:

Նշենք, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:

Հաղթանակները տարիք չունեն. նախագահը շնորհավորել է եռատոնը

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պատգամավորները պայմանավորեցին նրանով, որ ընտանիքը, լինելով հասարակության բնական և հիմնական բջիջը, Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո: