Հայաստանում կորոնավիրուսից 2 տղամարդ և 1 կին են մահացել

Վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացած երեք պացիենտներն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահվան երեք դեպք է գրանցվել։

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը հատեց 4,5 միլիոնի սահմանը. նոր տվյալներ

«Կորոնավիրուսից մահացել են երկու տղամարդիկ` 81 և 82 տարեկան և մեկ` 68–ամյա կին։ Երեքն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվն արդեն 22 է։

Նշենք, որ այսօր, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37 476 թեստավորում:

Կորոնավիրուսի մասին միֆերն ու ճշմարտությունը

Հիշեցնենք` վերջին մեկ օրվա դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։