Գոմը պատեր ունի, տանիք` ոչ. Գեղարքունիքում գայլերը 122 ոչխար են հոշոտել

Համայնքի ղեկավարը Sputnik Արմենիային հայտնեց, որ վերջին տարիներին Նորակերտում անասունների վրա գայլերի հարձակման դեպք չէր եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզում գայլերը 120–ից ավել անասուն են հոշոտել։ Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեպքի մասին միացել են առավոտյան ժամը 07։00-ի սահմաններում, երբ համագյուղացիներից Վարդան Մելիքյանը գառներին սար տանելու համար գնացել է գոմ ու տեսել հոշոտված անասուններին։

Գեղարքունիքում գայլերը 23 ոչխար են հոշոտել

«Վարդանն իր և մոր` Հայկուշ Մելիքյանի կենդանիները միասին էր տանում հանդ։ Գոմը բաց տարածության մեջ է եղել` պատ, պատուհան ունեցել է, բայց տանիք` ոչ։ Գայլերն էլ հոտն առել են, ներս են մտել։ Վահրամը գնացել ու տեսել է, որ 122 գառ ու ոչխար են հոշոտվել, իսկ 15–ը վիրավոր են»,–ասաց համայնքի ղեկավարը` հավելելով, որ վիրավոր անասունները ոչ մի բանի համար պիտանի չեն։

Սարգսյանի խոսքով` վերջին տարիներին իրենց մոտ անասունների վրա գայլերի հարձակման դեպք չէր եղել, իսկ տարիներ առաջ եղած դեպքերում էլ վնասն այսքան մեծ չի եղել։

Բեռնատար գնացքը հարվածել է ոչխարի հոտին. մոտ 8 տասնյակ մանր եղջերավոր անասուններ են սատկել

Համայնքի ղեկավարն ասաց նաև, որ ընտանիքի ապրուստի միջոցը անասնապահությունն է։ Սարգսյանն ասաց` ինչքան հնարավոր է` կօգնեն ընտանիքին։

Պետրոսյանների ձմռան ապրուստը մնաց օդում. Ոսկեվազում գայլը 30–ից ավել հղի ոչխար է հոշոտել