Ավտովթար Վայոց Ձորում. 48–ամյա վարորդը տեղում մահացել է

Փրկարարները միայն հատուկ տեխնիկայի օգնությամբ են կարողացել ավտոմեքենայից դուրս բերել Հակոբ Թ.-ի դին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Վայոց Ձորում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, երեկ` մայիսի 14-ին, ժամը 21:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ:

Հանրային գրադարանի սերվերները հայտնաբերել են ծխեցված վիճակում

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 141-րդ կմ-ին, բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Թ․, ծնված 1972 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Լևոն Խ․, ծնված 1966 թ.) մակնիշի բեռնատարը։ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի 48–ամյա վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել Հակոբ Թ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Կորոնավիրուսի մասին միֆերն ու ճշմարտությունը

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա: