Արդեն 18 օր է՝ փրկարարները չեն կարողանում գտնել Սևանում կորած 32-ամյա տղամարդուն

Փրկրարարները որոնողական աշխատանքները սկսել են ապրիլի 27-ին, շարունակել` ապրիլի 29-ից մայիսի 5-ը, հետո 10 օր դադար են տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Արդեն 18-րդ օրն է՝ Սևանա լճում փրկարարների որոնողական աշխատանքներն արդյունք չեն տալիս, թերակղզու մոտակայքում կորած քաղաքացուն չեն կարողանում գտնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վանաձորի շենքերից մեկի պատուհանից 9 տարեկան երեխա է ընկել

Ապրիլի 27-ին, ժամը 10:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Սևանի թերակղզու մոտակայքում հայտնաբերվել է կորած քաղաքացու ավտոմեքենան և հագուստը։ Լճում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար նշված վայր էին մեկնել երկու մարտական հաշվարկ: Սակայն ժամեր անց որոնողական աշխատանքները դադարեցվել էին, ջրահեղձված քաղաքացի չէր հայտնաբերվել։

Ավտովթար Վայոց Ձորում. 48–ամյա վարորդը տեղում մահացել է

ԱԻՆ–ի տվյալներով՝ հայտնաբերված ավտոմեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ, 32-ամյա Վոլոդյա Վ.-ին։
Որոնողական աշխատանքները լճում ( մասնավորապես «9-րդ ալիք» լողափի տարածքում) շարունակվել են ապրիլի 29-ից մայիսի 5-ը։ Դրանք ևս անարդյունք են ավարտվել։

Նշված լողափում 32-ամյա քաղաքացու որոնումները շարունակվել են մայիսի 13-ին և նաև այսօր՝ վաղ առավոտից։ ԱԻՆ-ը հայտնում է, որ տղամարդուն դեռ չեն գտել։

Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է