ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է հայերին Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։ Facebook-ի իր էջում նա ջերմ ընտանեկան լուսանկար է հրապարակել և գրառում կատարել։
Փաշինյանի դուստրերի կարանտինային ֆլամենկոն. տեսանյութ
«Ամուր սիրո և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ընտանիքը ամենակարևորն է, անկախ նրանից չքավոր գործազու՞րկ ես, քաղհալածյա՞լ, քաղբանտարկյա՞լ, պատգամավո՞ր, թե՞ երկրի ղեկավար։ Այս բոլոր փուլերն անցել եմ, անցնում եմ և դրանց հարուցած բեռները անկրելի կլինեին, եթե չլիներ իմ ընտանիքը»,- լուսանկարին կից գրել է Փաշինյանը։
Վարչապետի հրապարակած լուսանկարն ընտանեկան արխիվից է. վարչապետի գրկում ընտանիքի կրտսերն է՝ Արփին՝ դեռ նորածնային շրջանում։
«Գարուն Երևան, սիրուն Երևան». Փաշինյանը կնոջն ու դուստրերին կակաչներ է նվիրել
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1993թ.-ին կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը նշել որպես Ընտանիքի միջազգային օր։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր:
«Պապ, խանգարում ես». Փաշինյանի Արփին ուղիղ եթերում «նկատողություն արեց» հայրիկին