ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Երևան–Վորոնեժ չվերթի օրը տեղափոխվել է․ այն կկայանա մայիսի 23-ին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը` հղում անելով «Գոսուսլուգի» պորտալին։
«Տեղափոխվել է Երևան–Վորոնեժ № NGT747 չվերթը։ Թռիչքը կկայանա մայիսի 23-ին (ժամը ճշտվում է)», – նշված է դիվանագիտական առաքելության Facebook–յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը հայտնում է, որ կտեղափոխվի նաև Երևան–Մինվոդի № NGT743 չվերթի օրը (օրն ու ժամը ճշտվում են)։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան–Վորոնեժ № NGT747 չվերթը նախատեսված է իրականացնել մայիսի 17-ին տեղի ժամանակով ժամը 13:20–ին։
Երևան–Մինվոդի № NGT743 չվերթը նշանակված էր մայիսի 18-ին տեղի ժամանակով ժամը 04:05–ին։
ՌԴ մոտ 40 քաղաքացի ավտոբուսով մեկնել են Հայաստանից․ դեսպանատուն
Հիշեցնենք` կորոնովիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով ՌԴ իշխանությունները մարտի 27-ից փակեցին մյուս երկրների հետ կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը։ Բացառություն են կազմում միայն քաղաքացիներին դուրս բերելու և հայրենիք վերադարձնելու նպատակով, փոստային, սանիտարական և մարդասիրական և կառավարության որոշմամբ իրականացվող չվերթերը, բեռնափոխադրումները, տեխսպասարկման նպատակով դատարկ ինքնաթիռների տեղափոխումը, ինչպես նաև ՌԴ տարածքում լիցքավորվելու համար վայրէջքով տրանզիտային թռիչքները։
ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ից վերադարձնելու համար ևս երկու չվերթ է իրականացվել