«Քոռանավիրուսը». արցախցի հաղորդավարուհին «հանգստի է ուղարկել» Կանդելակիին ու Էմինեմին

Հաղորդավարուհին 50 վայրկյանում անհաշվելի բառեր է արտասանում ու դա անում է առանց սխալվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Արցախի հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Ծովինար Բարխուդարյանը մարտահրավեր է նետել լրագրողական աշխարհին՝ շուտասելուկային իր ապշեցնող հմտությամբ։ Նա որոշել է «լույսի արագությամբ» արտասանել Վաչագան Սարգսյանի հեղիանակած «Կորոնավիրուս-Քոռանավիրուսը» շուտասելուկը։ 50 վայրկյանի ընթացքում հաղորդավարուհին անհաշվելի բառեր է արտաբերում և դա անում է առանց սխալվելու։

«Դու արդեն շատ բան ես ապացուցել աշխարհին». Կանդելակին շնորհավորել է Սիմոնյանին

Տեսանյութը հաղորդավարուհին տարածել է Facebook-ի իր էջում։

«Երբեմն նկատողություն եմ ստանում, հիմնականում մեր տատիկներից ու պապիկներից, որ «Լուրերը» շաաատ արագ եմ կարդում: Սիրելիներս, բա, որ սա լսեիք»,- տեսանյութի նկարագրությունում գրել է նա։

Տատիկ-պապիկները շուտասելուկը հավանել են, թե ոչ՝ չգիտենք, բայց Ծովինարի հետևորդներին տեսանյութը շատ է դուր եկել։ Կարճ ժամանակում այն արագորեն տարածվել է համացանցում և բազմաթիվ հավանումների արժանացել։

«Էդ ի՞նչ ա կատարվում». Կանդելակին գնացել էր դիմակի, բայց հանդիպեց հայրենակցին

«Լսի, դու ինչի՞ ռեպ-բաթլների չես մասնակցում»,- մեկնաբանություններում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Դիանա Ղուլյանը հմայում է ոչ թե հայի աչքերով, այլ լեզվով. տեսանյութ

«Էմինեմը «հանգստանում է», «Ծովիկ, կուրկուտ ըս անում», «Կանդելակին «հանգստանում է», «վայ, ընտիր է, վար ասում լոխ մունքընք»,- նշել են Ծովինարի շուտասելուկային ասմունքով հիացած օգտատերերը։

Հիշեցնենք, որ այս շուտասելուկը հեղինակը գրել է հաղորդավարուհի Լյուսի Կարապետյանի համար, վերջինս իր հաղորդման ժամանակ այն փայլուն ներկայացրեց, հավանաբար հենց նրա ելույթն է ոգեշնչել Ծովինարին՝ շուտասելուկն արտասանելու համար։