ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող իրավիճակին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մայիսի 14-ին այցելել է հարավարևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասեր։ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նա տեղում ծանոթացել է վերանորոգման ընթացիկ աշխատանքներին և առօրյա ծառայության կազմակերպմանը:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը եղել է նաև մարտական հենակետերում, տեղում ծանոթացել սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր

ԶՈւ գլխավոր շտաբի պետը նաև ցուցումներ է տվել ստորաբաժանումների հրամանատարներին։ Դրանք վերաբերել են մարտական հերթապահության արդյունավետության բարձրացմանը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է զորամասեր