Արցախում ավելանում են կորոնավիրուսով հիվանդները. նրանց թիվն արդեն 24 է

Հանրապետությունում դեռ սպասում են ՀՀ ուղարկված ևս 30 փորձանմուշների հետազոտությունների պատասխաններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի- Sputnik. Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել ևս 4 քաղաքացու մոտ։ Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով ԱՀ առողջապահության նախարարությանը, Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ կորոնավիրուսի ախտորոշման նպատակով ՀՀ է ուղարկվել 57 փորձանմուշ, որոնցից առայժմ հայտնի են 27-ի պատասխանները։

«Նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք ավելի վաղ Շահումյանի շրջանում հաստատված վարակակրի՝ ինքնամեկուսացման մեջ գտնվող ընտանիքի անդամներ են»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախում ևս 6 քաղաքացու մոտ է կորոնավիրուս հայտնաբերվել

ԱՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հիվանդների վիճակը բավարար է։

Հիշեցնենք՝ Արցախում դեռ սպասում են ՀՀ ուղարկված ևս 30 փորձանմուշների հետազոտությունների պատասխաններին։

«Արցախում կորոնավիրուսի տարածման օջախները մարված են»․ ԱՀ պարետ

Վերջին տվյալներով՝ ԱՀ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի 24 դեպք, որոնցից 8-ն առողջացել են։ Այս պահին Արցախում մեկուսացված է 62 քաղաքացի: Ընդհանուր կատարվել է 554 թեստավորում: