Զինվորական պայթյունավտանգ մասնագիտությունը. ՊՆ մամուլի խոսնակը լուսանկարներ է հրապարակել

Այս մասնագետներից իրենց գործը պահանջում է մեծ ուշադրություն, արհեստավարժություն, զգուշավորություն և խիզախություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է «ամենապայթունավտանգ զինվորական մասնագիտությունը» և լուսանկարներ հրապարակել։

Թադևոսյան․ «Երբ խանութում իմանում էին հայ սակրավոր ենք, գումար չէին վերցնում»

«Մասնագիտությունը`սակրավոր. նրանք անվտանգ ուղի են հարթում յուրայինների համար և ծուղակներ նախապատրաստում հակառակորդի համար` հընթացս վնասազերծելով վերջինիս պատրաստած ծուղակները: Սա այն զինվորական մասնագիտությունն է, որը բառի բուն իմաստով պայթյունավտանգ է»,–գրել է Ստեփանյանը:

Նա նշել է, որ մասնագետներից այն պահանջում է մեծ ուշադրություն, արհեստավարժություն, զգուշավորություն և խիզախություն:

Նշենք, որ ՀՀ ԶՈւ սակրավորները մարդասիրական առաքելության շրջանակում 2018թ.–ից օգնում են նաև բարեկամ Սիրիայի Հանրապետությանն ականազերծել տարածքները։