Փլուզում Շիրակի մարզում. հողաշերտի տակ անասուններ են մնացել

Շիրակի մարզի Բասեն գյուղում փլուզվել է անասնագոմի հողածածկ տանիքը, ինչի հետևանքով 2 կենդանի է սատկել։
Sputnik

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան Շիրակի մարզում փլուզում է տեղի ունեցել, անասուններ են մնացել հողաշերտի տակ։

Հրդեհ Գեղարքունիքում. գոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել

«Մայիսի 14-ին, ժամը 09։46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բասեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ փլուզվել է (մասամբ) անասնագոմի հողածածկ տանիքը՝ մոտ 25 քմ: Փրկարարները սահմանազատել են տարածքը, անասնագոմից դուրս են բերել 3 կենդանի, իսկ հողաշերտի տակ հայտնաբերել են 2 սատկած կենդանի:

Նոր մանրամասներ Զառ գյուղում պայթյունից առաջացած փլուզումից