Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հերթական ինքնաթիռը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում օգնած մասնագետներով, Վերոնայի Վիլլաֆրանկա օդանավակայանից ուղղություն է վերցրել դեպի հայրենիք։
Մայիսի 8-ից ի վեր Ռուսաստան են վերադարձել ավելի քան 50 զինվորական ու 15 միավոր տեխնիկա։
Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Իտալիային օգնություն է ցուցաբերում մարտի կեսից։
Երբ այդ եվրոպական երկրում COVID-19-ի հետ կապված իրավիճակը կտրուկ վատթարացավ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի հետ: Կողմերը պայմանավորվեցին բժշկական սարքավորումներ և պաշտպանության միջոցներ մատակարարել Իտալիա:
Դմիտրի Պեսկովն ասել է՝ որն է COVID-19-ի գլխավոր վտանգը
Բացի այդ, Իտալիա մեկնեց ռուսաստանցի վարակաբանների բրիգադը՝ առողջապահության և տրանսպորտի օբյեկտները մշակելու համար:
Ըստ համաշխարհային վիճակագրության Worldometer կայքի՝ մայիսի 14-ի դրությամբ Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 222 104–ի, մահացել է 31 106 մարդ։
Միշուստինն ապաքինվում է, դուրս կգրվի հաջորդ շաբաթ. ՌԴ առողջապահության նախարար