Նոր SWAN գիսաստղը առավելագույնս մոտեցել է Երկիր մոլորակին

«Կանաչ պոչով» գիսաստղը այսօր գտնվում է Երկրից 84 մլն կմ հեռավորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի –Sputnik. SWAN անունը կրող նոր գիսաստղը բավականին մոտեցել է Երկրին։ Այն գտնվում է Երկրից 84 մլն կմ հեռավորության վրա։ Երկնային մարմինը հնարավոր է տեսնել անզեն աչքով՝ հարավային կիսագնդում։ Տեղեկությունը հայտնում է The New York Times–ը։

Երկիր մոլորակի կողքով հսկայական աստերոիդ է անցել. տեսանյութ

Մայիսի վերջին, աստղագետների սպասումների համաձայն, SWAN–ը կմոտենա Արևին։ Ենթադրվում է, որ վերջնական մասերի բաժանվելուց առաջ այն դարձյալ կպայթի։

C/2020 F8 (SWAN) գիսաստղը աստղագետները բացահայտել են ապրիլի 11-ին։ Գիտնականների ուշադրությունը գրավել էր արևային քամին չափող SWAN (Solar Wind ANisotropies instrument) սարքով մարտի 25-ին արված լուսանկարները։  Սարքը տեղադրված է «SOHO» տիեզերանավում։

Աստղագետները լուսանկարի վրա կանաչ պոչով նոր երկնային մարմին էին հայտնաբերել։ Պարզվել էր՝ օբյեկտը գիստաստղ է։

Լուսնի վրա օգտակար հանածոներ արդյունահանել, կամ գերլիալուսինը ազդել է Թրամփի վրա

«SOHO» տիեզերական սարքը գործարկվել է 1995 թվականին Արևի և արևային քամու ուսումնասիրության համար։ Նրա լուսանկարների շնորհիվ ավելի քան 3 հազար գիսաստղ է բացահայտվել։