Ամռան շունչ է զգացվում․ եղանակի տեսություն

Պարբերաբար տեղացող անձրևներից հետո օդերևութաբաններն առաջիկա օրերին արևային ու տաք եղանակ են կանխատեսում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Այսօրվանից մինչև մայիսի 18-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ամռան շունչ է զգացվում․ եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մայիսի 14-16-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում ևս տեղումներ չեն սպասվում։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կլինի +23-ից +25, երեկոյան՝ 16-ից +18 աստիճան։

«Որ ծանոթանաք իմ պատմությանը, կզարմանաք». Փաշինյանը լսել է ակցիայի մասնակիցների բողոքը