Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` եղանակը 7-10 աստիճանով կտաքանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մայիսի 14-17–ը Հայաստանում առանց տեղումների եղանակ կլինի։ Տեղեկությունը հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Սակայն այսօր` մայիսի 13-ին, կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ։

«Օդի ջերմաստիճանը մայիսի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ

Քանի՞ օր անձրև չի գա Հայաստանում. եղանակի տեսություն

։

Այսօր երեկոյան ժամերին կարճատև անձրև կգա նաև Երևանում։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կտատանվի +21-ից +23, գիշերային ժամերին` +9-ից +11 աստիճանի սահմանում։

Եվս մեկ ամի՞ս. քննարկվում է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը