ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն ապաքինվում է։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Ապաքինվում է: Հույս ունենք, որ հաջորդ շաբաթ նա արդեն աշխատանքի կգնա: Վարչապետի առողջական վիճակն այսօր արդեն թույլ է տալիս ներգրավվել աշխատանքային գործընթացին»,- ասել է Մուրաշկոն:
Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետը կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարել էր ապրիլի 30-ին` նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։ Միշուստինն ասել էր, որ ինքնամեկուսացման ռեժիմ է պահպանելու։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։
Միշուստինի հետ պատահածից հետո Պուտինի առողջության մասին ավելի շատ են հոգ տանում
Նշենք, որ կորոնավիրուս հայտնաբերվել է նաև ՌԴ այլ բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, այդ թվում քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևի և ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի մոտ։