«Պետք է ամեն ինչ անհապաղ անել». Միշուստինը խորհրդակցություն է անցկացրել

Ռուսաստանի վարչապետի խոսքով` ՌԴ նախագահի կողմից նախարարների կաբինետի առաջ դրված խնդիրը մարդկանց և բիզնեսին առանց ուշացնելու ֆինանսական միջոցներ հասցնելն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի –Sputnik. Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կառավարության անդամներին կոչ է արել առավելագույն օպերատիվություն ցուցաբերել կորոնավիրուսային վարակի հետ կապված` քաղաքացիներին և տնտեսությանն աջակցելու նոր միջոցների ներդրման հարցում։

Ինչպես են ռուսաստանցիներին օգնելու դուրս գալ կարանտինից. Պուտինի ուղերձի առանցքային կետերը

«Այն միջոցները, որոնց մասին մենք այսօր խոսում էինք, անհրաժեշտ է ներդնել առավելագույնս օպերատիվ», – երկրում սոցիալ–տնտեսական վիճակի մասին խորհրդակցության ժամանակ ասել է Միշուստինը։

Ըստ նրա` ՌԴ նախագահի կողմից նախարարների կաբինետի առաջ դրված խնդիրն առանց ուշացման ֆինանսական միջոցներ հասցնելն է մարդկանց և բիզնեսին։

«Հետևաբար, ամեն ինչ պետք է արվի առանց հապաղելու», – ասել է Միխայիլ Միշուստինը։

«Ամեն օր կապի մեջ ենք նրա հետ»․ Պուտինը խոսել է Միշուստինի առողջական վիճակի մասին

Հիշեցնենք, որ ՌԴ վարչապետը կորոնավիրուսով վարակվելու մասին հայտարարել էր ապրիլի 30-ին` նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։ Միշուստինն ասել էր, որ ինքնամեկուսացման ռեժիմ է պահպանելու։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը։

ՌԴ–ն աստիճանաբար հանում է սահմանափակումները, բայց չի թուլացնի պայքարը վարակի դեմ․ Պուտին