ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը քննարկել է COVID-19-ի տարածումը վերահսկող հակահամաճարակային միջոցառումներն ու սահմանափակումների ընթացիկ ռեժիմներից դուրս գալու գործողությունները: Տեղեկությունը հայտնում է Ռոսպոտրեբնադզորը։
Նշվում է, որ նիստը կայացել է մայիսի 12–ին տեսակոնֆերանսի ռեժիմով ՝ Ռոսպոտրեբնադզորի ղեկավար, Ռուսաստանի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Աննա Պոպովայի նախագահությամբ:
Նիստի մասնակիցները նշել են, որ ԵԱՏՄ երկրներում ի հայտ են գալիս COVID-19 հիվանդության տարածման բավականին մեծ թվով ասիմպտոմատիկ դեպքեր, ինչը խոսում է միության երկրների սանիտարահամաճարակաբանական ծառայությունների լավ աշխատանքի մասին:
Ըստ աղբյուրի` Հայաստանում և Ղրղզստանում անցկացվել է 10 հազար հետազոտություն՝ մեկ միլիոն բնակչի հաշվով, Ղազախստանում՝ մոտ 20 հազար, Բելառուսում ՝ 28 հազար, Ռուսաստանում անցկացվել է մոտ 40 հազար թեստ՝ մեկ միլիոն բնակչի հաշվով:
Խորհուրդը նաև քննարկել է ԵԱՏՄ տարածքում նոր կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համալիր ծրագիր ընդունելու հարցը։
COVID-19-ում բնակչության թեստավորման շարունակական գործընթացն ապահովելու համար որոշ երկրներ դիմել են ռուսական կողմին` թեստային համակարգերի և ռեագենտների տրամադրման հարցում լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ․ դեռ որքա՞ն է պետք սպասել փրկությանը. տեսանյութ