ՌԱԴԻՈ

Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն պնդումներին, որոնց համաձայն` երեխաները պետք է սեռական դաստիարակություն ստանան վաղ տարիքում և հանրակրթական դպրոցներում այդ մասին պետք է լինեն համապատասխան ձեռնարկներ։ 
Sputnik
Լանզարոտեի կոնվենցիան վավերացնելը քիչ է, այն պետք է համապատասխանի մեր արժեհամակարգին

Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` մասնագիտական տեղեկությունը որևէ կերպ չի անդրադառնա երեխաների վարքագծի վրա, բայց հանրակրթության ոլորտում տրվող տեղեկատվությունը դասերի կամ զրույցների տեսքով որևէ կերպ չպետք է լինի ավելին, քան այդ տարիքում երեխաները կարող են ստանալ փողոցում կամ այլ վայրում։ 

Երեխաները կսովորեն անկաշկանդ օգնություն խնդրել․ պատգամավորը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

«Հարկավոր է մանրամասն մշակել ուսումնական այն ձեռնարկները, որոնք առնչվելու են սեռական դաստիարակությանը, իսկ հետո մտցվելու են նաև հանրակրթության ոլորտ։ Ես կողմնակից եմ, որ նման ձեռնարկներն ընդգրկվեն ուսումնական պրոցեսում` կանխարգելելու համար համապատասխան պահվածքը, որ երեխաները կարող են հետագայում ունենալ հանրակրթության ոլորտից կամ ընտանիքից դուրս»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Մխիթարյանի կարծիքով` երեխաները պետք է սեռական դաստիարակություն ստանան զուգահեռաբար և՛ ընտանիքներում, և՛ դպրոցներում։ Ըստ այդմ` ծնողները պետք է ներգրավվեն հանրակրթության ոլորտում երեխաների սեռական դաստիարակության գործում`թուլ չտալով, որ բացը լրացվի փողոցում։   

«Համապատասխան ձեռնարկները գրելիս պետք է կիրառել շատ զգույշ մեթոդաբանություն։ Դրանց կազմման աշխատանքներում պետք է ներգրավված լինեն բոլոր շահագրգիռ կողմերը, մասնագետներն ու ծնողները։ Հատկապես ծնողների ներգրավվածությունը կարևոր է այն առումով, որ նրանք էական դերակատարություն ունեն երեխաների սեռական դաստիարակության գործում։ Իսկ ինչ վերաբերում է հասարակության մեջ հատկապես այն մտավախությանը, որ դա կարող է վերածվել քարոզի, ինչում խիստ շահագրգռված են որոշ կազմակերպություններ` ագրեսիվորեն քարոզելով ԼԳԲՏ համայնքի արժեքները, ապա դա միանշանակ պետք է բացառվի»,– նշեց փորձագետը։ 

«Հայաստանում տարեկան շուրջ 100 երեխա սեռական բռնության է ենթարկվում». Գայանե Հովակիմյան

Նրա համոզմամբ` այն, ինչը տեղ է գտնելու հանրակրթական դպրոցներում, պետք է ներդաշնակորեն իր շարունակությունը ստանա ավանդական ընտանիքներում։ Ընդ որում` ձեռնարկների տեքստերը չպետք է հագեցած լինեն գիտական տերմիններով, այլ անհրաժեշտ է, որ լինեն առօրեական, իսկ ուսումնական նյութն ավելի շատ պետք է լինի խաղերի տեսքով, ավելի մատչելի ու կիրառական, չպետք է դուրս գա վաղ տարիքի երեխաների համար նախատեսված տեղեկության շրջանակից, որպեսզի չխաթարվի նրանց հոգեբանությունը։ 

Ստամբուլյան կոնվենցիա. ինչո՞ւ են տարամետ «Իմ քայլի» քայլերը

Փորձագետը չի կարծում, որ Լանզարոտեի կամ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը անհրաժեշտություն էր, սակայն մյուս կողմից՝ գտնում է, որ կոնվենցիան չպետք է մնա ստորագրված, բայց չվավերացված, որովհետև դա լրացուցիչ հնարավորություն է տալիս նաև իրավական դաշտում ինչ–ինչ երևույթների դեմ պայքարել։

Մխիթարյանի խոսքով` մենք ոչնչով չենք զիջում եվրոպական զարգացած երկրներին, ուստի կոնվենցիան պետք է վավերացվելուց զատ համապատասխանի ՀՀ օրենսդրությանը, չխաթարի մեր ազգային արժեհամակարգը և կարծիք ձևավորի, որ դա ԼԳԲՏ համայնքի քարոզ է մանկահասակ երեխաների շրջանում։

Հիշեցնենք`հակառակ հասարակության շրջանում առկա դժգոհություններին, ԱԺ-ն մայիսի 11-ին ընդունեց դեռևս 10 տարի առաջ ՀՀ այն ժամանակվա իշխանության ստորագրած ու մինչ օրս չվավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան:
Կոնվենցիայի նախագծին կողմ քվեարկեց նիստին ներկա 84 պատգամավորներից 79-ը: Նախագիծն ընդունվեց:

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին:

ԱԺ-ն ընդունեց Լանզարոտեի կոնվենցիան. սեռական դաստիարակությունը կարող է սկսվել դպրոցից

ՀՀ-ն կոնվենցիան ստորագրել է 2010թ. սեպտեմբերի 29-ին, բայց մինչ օրս այն չէր վավերացրել:

Վավերացնելով միջազգային այդ փաստաթուղթը ՀՀ-ն պարտավորվում է ձեռնարկել օրենսդրական ու այլ փոփոխություններ՝ կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հետ շփում ունեցող անձանց հնարավոր ոտնձգություններից երեխաների պաշտպանությունն ու իրավունքների մասին իրազեկումն ապահովելու համար:
Կոնվենցիան նախատեսում է նաև երեխայի անձնական տվյալների պաշտպանության ազգային օրենսդրության ընդունում:

Ծառուկյանն առաջարկում է բռնության մասին հայկական ժողովրդական օրենք ընդունել