COVID-19. աշխարհում բացահայտված դեպքերի թիվն արդեն 4.2 միլիոնից ավել է. նոր տվյալներ

Երկրների ցանկում Մեծ Բրիտանիան վարակի տարածման ցուցանիշով հայտնվել է երրորդ հորիզոնականում` առաջ անցնելով Ռուսաստանից և Իտալիայից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի –Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության բացահայտված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 4.2 միլիոնը։ Տեղեկությունը հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը։

Գերմանացի գիտնականը COVID-19 համավարակի 3 ալիք է կանխատեսել

Մայիսի 12-ի առավոտյան տվյալներով` աշխարհում COVID-19–ի 4 256 022 դեպք է հաստատվել։ Համավարակի զոհ է դարձել 287 332 պացիենտ։

Վարակի տարածման ցուցանիշով առաջին տեղում է Միացյալ Նահանգները։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել 1 385 834 մարդու մոտ։ Ընդհանուր առմամբ մահացել է 81 795 վարակակիր։

Երկրորդ տեղում Իսպանիան է։ Հաստատված դեպքերի քանակն այստեղ 268 143 է, մահվան ելքերը` 26 744։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան, որը վարակի տարածման տեմպերով գերազանցել է Ռուսաստանին ու Իտալիային։

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուս հայտնաբերվել է 223 060 մարդու մոտ։ Մահացել են 32 065–ը։

«Սա պատերազմ է». Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված հայ բժիշկը` համավարակի մասին

Այս «հակավարկանիշի» առաջին տասնյակում են նաև Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան և Իրանը։

Չինաստանը, որտեղ 2019 թվականի վերջին առաջին անգամ գրանցվել էր կորոնավիրուսի բռնկում , այժմ աշխարհում 11-րդ տեղում է։ Այստեղ հաստատված դեպքերի քանակը 82 919 է, իսկ մահվան ելքով դեպքերինը` 4 633։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Ագրեսիա՞, վախե՞ր... հոգեբաններն ասել են` ինչ հետևանքներ կթողնի համավարակը