Ինչպես են Ռուսաստանում կանխել ահաբեկչությունը. ձերբակալման կադրերը հայտնվել են համացանցում

Ահաբեկչության նախապատրաստման համար ձերբակալված ՌԴ 19-ամյա քաղաքացու մոտից ուժայիններն առգրավել են ատրճանակ, «Մոլոտովի կոկտեյլներ», ինչպես նաև սառը զենք:
Sputnik

Համացանցում հայտնվել են Ռուսաստանի 19-ամյա քաղաքացու ձերբակալության կադրերը, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Տվերի մարզի տարածքում:

Ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 20 մեքենա

Ինչպես արդեն հայտնել ենք, Ռուսաստանի ԱԴԾ-ն այսօր կանխել է Կիմրա քաղաքում սպասվող ահաբեկչությունը:

Ահաբեկչության կազմակերպման համար մեղադրվող ձերբակալվածի մոտից ուժայիններն առգրավվել են ատրճանակ, սառը զենք և մի քանի «Մոլոտովի կոկտեյլ»։

Նշվում է, որ ձերբակալվածը 2001 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի է, որը ներգրավված է եղել պետական ծառայողների, իրավապահ մարմինների աշխատակիցների դեմ զինված հարձակումների նախապատրաստման գործում: Չարագործից առգրավվել են նաև օրագրեր, որտեղ ներկայացվում է պլանավորվող հանցագործության մասին տվյալներ։

Հարուցվել է քրեական գործ  ահաբեկչություն նախապատրաստելու հոդվածով։