Հրդեհ Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցում. COVID-19–ով վարակված 5 պացիենտ է մահացել

Հրդեհը բռնկվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որը վերապրոֆիլավորված է կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի –Sputnik.  Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գեորգի հիվանդանոցում այսօր հրդեհ է բռնկվել։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ–ները` հղում անելով տարածաշրջանի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությանը։

Նախնական տվյալներով` 5 մարդ է մահացել։

Նշվում է, որ բուժհաստատությունը վերապրոֆիլավորվել է կորոնավիրուսով վարակվածներին բուժելու համար։

Հրդեհի մասին ահազանգ ստանալուց հետո` ժամը  06:23–ին, ԱԻՆ ստորաբաժանումները մեկնել են Հյուսիսային պողոտա 1 հասցե։ Հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ անձնակազմից 75 հոգի, ներգրավվել է տեխնիկայի 15 միավոր։

Այրման մակերեսը 6-րդ հարկի վերակենդանացման բաժանմունքում 10 քմ է։  06:55–ին հրդեհը մեկուսացվել է։

Ըստ տեղեկությունների` բաժանմունքում 16 պացիենտ է եղել։ 5 մարդ, որոնք հիվանդ են եղել կորոնավիրուսով, մահացել են։

Ողբերգական հրդեհ Լենինգրադի մարզում․ 8 մահացածից 6-ը երեխաներ են

Mash Telegram ալիքի տվյալներով` 4-ը թունավորվել են շմոլ գազից, 5-րդի մոտ անջատվել է թոքերի արհեստական շնչառության սարքը։

Մյուս հիվանդներին բժիշկները տեղափոխել են հաստատության այլ հատված։

Ընդհանուր առմամբ` մոտ 150 մարդ է տարհանվել։

Սարսափելի հրդեհ Կրասնոգորսկում. կան զոհեր և վիրավորներ. տեսանյութ