«Այս նվիրումն է փրկում կյանքեր». Արսեն Թորոսյանը շնորհավորել է բուժքույրերին

ՀՀ առողջապահությունը մաղթել է, որ բուժքույրերը լինեն ամուր, և այս բարդ ու դժվարին օրերին լավատեսությունն ու համբերատարությունը չլքեն նրանց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 146–ով և դարձել 3538

«Սիրելի բուժքույրեր, շատ կարևոր է Ձեր առաքելությունը՝ հատկապես այս օրերին` ծանր ու պատասխանատու աշխատանքում: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, իմացեք, որ գնահատված եք: Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր»,– նշել է նա։

Նախարարը վստահեցրել է, որ բուժքույրերի հոգատարությունն ու ժպիտն ավելի քան պահանջված են պացիենտների ապաքինման ողջ ընթացքում:

«Եղեք ամուր, և թող այս բարդ ու դժվարին օրերին լավատեսությունն ու համբերատարությունը Ձեզ չլքեն»,– ասել է Թորոսյանը։

Նա բուժքույրերին մաղթել է քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ:

Թորոսյանն այցելել է ԲԿ, որտեղ ամենածանր հիվանդներն են. ինչ են պատմել բժիշկները

Մայիսի 12–ը Բուժքույրերի օր է ընտրվել` ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:

Կորոնավիրուսի քանի դեպք կունենանք, եթե այս միտումը պահպանվի. նախարարի կանխատեսումը