Ryanair պատրաստվում է հուլիսի 1-ից վերականգնել իր չվերթերի 40%-ը

Թռիչքների ընթացքում ինքնաթիռներում բաժանելու են միայն ըմպելիքներ ու նախապես փաթեթավորված խորտիկներ։ Ուղևորները կկարողանան օգտվել զուգարաններից, բայց ընկերության աշխատակիցները միջոցներ կձեռնարկեն, որ մարդիկ հերթ չկանգնեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Ryanair իռլանդական լոուքոսթեր ավիաընկերությունը պատրաստվում է հուլիս 1-ից վերականգնել չվերթերի 40%-ը։ Անձնակազմի բոլոր անդամներն ու ուղևորները պարտավոր կլինեն բժշկական դիմակներ կրել ու ջերմաչափում անցնել։ Տեղեկությունը Sky News հեռուստաընկերությանը հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Մայքլ Օ՝Լիրին։

ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ից վերադարձնելու համար ևս երկու չվերթ է իրականացվել

Ավիափոխադրողը նախատեսում է օրական մոտ հազար չվերթ իրականացնել։ Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սոցիալական հեռավորություն է  պահպանվելու ու անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվելու։

Թռիչքի ընթացքում ինքնաթիռներում բաժանելու են միայն ըմպելիքներ ու նախապես փաթեթավորված խորտիկներ։ Ուղևորները կկարողանան օգտվել զուգարաններից, բայց ընկերության աշխատակիցները միջոցներ կձեռնարկեն, որ մարդիկ հերթ չկանգնեն։

Ryanair-ը նշել է, որ կորոնավիրուսի պայմաններում անվտանգությունն  ապահովելու համար օդանավակայանում չափելու են մարդկանց ջերմությունը։

Հուլիս և օգոստոս ամիսների չվերթերի համար գրանցվելիս լոուքոսթերի հաճախորդները պետք է մանրամասն տեղեկություն հայտնեն իրենց ուղևորության մասին, այդ թվում նշեն ուղևորության տևողությունն ու վերջնական կետի հասցեն։ Ryanair-ը այդ տվյալները փոխանցելու է ԵՄ երկրներ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում օգնելու համար։

Ի՞նչ է պետք իմանալ Ryanair-ով ճամփորդելիս

Մայիսի մեկի Ryanair-ը հայտնել էր կորոնավիրուսի պատճառով ավիացիայում «աննախադեպ ճգնաժամի» մասին։ Ընկերությունն ասել էր, որ առնվազն մինչ 2020 թվականի հունիսը չի վերականգնի չվերթերի նորմալ ռեժիմը։ Լոուքոսթերի գնահատմամբ՝ 2019 թվականի գների ու պահանջարկի մակարդակը վերականգնելն առնվազն երկու տարի կպահանջի։