ՌԴ մոտ 40 քաղաքացի ավտոբուսով մեկնել են Հայաստանից․ դեսպանատուն

Դեսպանատան աշխատակիցները ճանապարհել են ռուսաստանցիներին և հայ-վրացական սահմանը հատելու հարցում ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի — Sputnik. Ռուսաստանի մոտ չորս տասնյակ քաղաքացի այսօր Հայաստանից հայրենիք են վերադարձել։ Նրանք ուղևորվել են ավտոբուսով՝ Վրաստանի տարածքով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։

ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ-ից վերադարձնելու համար ևս երկու չվերթ է իրականացվել

Նշվում է, որ Ռուսաստանի քաղաքացիների տեղափոխումը կազմակերպվել է դեսպանատան ու ռուսական նախարարությունների և գերատեսչությունների սերտ համագործակցությամբ՝ ՌԴ կառավարությանը կից օպերատիվ շտաբի գլխավորությամբ։

«ՎՏԲ Բանկ» ՓԲԸ ռուսական բանկի (Հայաստան) տրամադրած տրանսպորտային միջոցով 37 մարդ կարողացել են տուն վերադառնալ», - նշված է դեսպանատան Facebook-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները ճանապարհել են ռուսաստանցիներին մինչ այդ հայ-վրացական սահմանը հատելու հարցում ցուցաբերել են անհրաժեշտ աջակցություն։

Վրացական տարածքով ՌԴ քաղաքացիների տարանցումն ավտոբուսներով կազմակերպելու աշխատանքները շարունակվում են։

Ղազախստանից Հայաստան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ

«Օգտվելով առիթից՝ ուզում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանի և Վրաստանի իշխանությանը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու հարցում օգնելու համար», - գրված է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Չվերթերի չեղարկման պատճառով ԱՄՆ–ում մնացած հայերն անհապաղ օգնության կարիք ունեն

Նշենք՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ Ռուսաստանի իշխանությունը մարտի 27-ից դադարեցրել է կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունն այլ երկրների հետ։ Բացառություն են կազմում արտագնա չվերթերը, նաև բեռնափոխադրումները, փոստային, սանիտարական և հումանիտար չվերթերը, տարանցումային չվերթերը Ռուսաստանի տարածքում լիցքավորվելու նպատակով ու կառավարության որոշմամբ իրականացվող չվերթերը։